«Արարատ» առողջարանի ջրային (ՍՊԱ) բուժական միջամտություններում կիրառվում են նաև բուժիչ բույսեր, տարբեր բնական խառնուրդներ և այլն: ՍՊԱ բուժական միջամտությունների նպատակն է օրգանիզմի առողջացումն ու ռելակսացիան: Ջերմուկի հանքային տաք ջրով ՍՊԱ-ն բարենպաստ ազդեցություն է գործում ոչ միայն առանձին հիվանդությունների բուժման գործում, այլ նաև ընդհանուր օրգանիզմի վրա մաշկային ծածկույթի միջոցով: Արդյունքում բարելավվում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օրգանիզմից դուրս են գալիս վնասակար նյութերն ու տոքսինները, լավանում է ընդհանուր ինքնազգացողությունը, բարձրանում է տրամադրությունը: Բուժական միջամտություններից բարելավվում է մաշկի վիճակը, բարձրանում է օրգանիզմի տոնուսը:
Գնահատե՛ք Ձեր առողջությունն ու այցելե՛ք Ջերմուկ՝ անձամբ զգալու Ջերմուկի հանքային ջրի հրաշագործ ազդեցությունը:
Պահել
Գնահատե՛ք Ձեր առողջությունն ու այցելե՛ք Ջերմուկ՝ անձամբ զգալու Ջերմուկի հանքային ջրի հրաշագործ ազդեցությունը: