Ararat
Fax+37493 399 355, Fax+374287 2 37 15
Ջերմուկ
Ամրագրում
Ժամանում
Մեկնում

Մեծահասակ
Երեխա
Սենյակի տեսակ

Գլխավոր  / Հաճախորդին / Կարծիքներ









Ձեր առողջարանից տուն եմ վերադառնում շատ բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով: Ցանկանում եմ անխափան աշխատանք: Գնում եմ՝ հաջորդ տարի նորից գալու ակնկալիքով: Եղեք առողջ և անփորձանք: 
Կարեն Թադևոսյան 16.08.13
 

Առասպելական Արարատ լեռան անունը կրող առողջարանի աշխատողներին մեր խորին խոնարհումը  և հավաքական շնորհակալությունը՝ Ձեր հոգատարության և հոգու ջերմության համար: Արդեն 4-րդ տարին ենք հանգստանում ձեր առողջարանում, շնորհակալություն Ձեր մարդկային վերաբերմունքի համար: 
Վեդի քաղաքի ՍԾՏԳ 19.09.13
 

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ամբողջ անձնակազմին՝ ջերմ, լավ սպասարկման համար: Շատ շնորհակալ եմ հատկապես տիկին Աիդայից` ավագ խոհարարից: 
ք. Երևան, Սիլվա Ոսկանյան, 28.06.14
 

Շատ գոհ եմ «Արարատ» առողջարանի ողջ անձնակազմից: Կուզեի մյուս այցիս ձեզ մոտ փոքր նորություններ տեսնեի, օրինակ՝ թեյարան, երեխաների խաղահրապարակ: Չէ՞ որ այս առողջարանը կոչվում է մոր և մանկան: Շնորհակալություն անդմինիստրացիայի անձնակազմից, հատկապես էքսկուրսավար Արմինեից: 
ք. Երևան ,Կարինե Դավթյան , 27.06.14
 

Ես` Սուսաննա Համբարձումյանս, և Կարինե Բաբայանը մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արարատ առողջարանի ողջ անձնակազմին:
ք. Երևան, մետրոպոլիտենի աշխատակիցներ, 28.06.14
 

Անցյալ տարի ընտանիքիս՝ կնոջս, աղջկաս և թոռնիկիս հետ հանգստացել էի ձեր առողջարանում, և այս տարի նորից վերադարձել եմ: Շատ լավ պայմաններ են ձեզ մոտ, լուսավոր ու մաքուր սենյակներ, համակրելի անձնակազմ: 
ք. Քաջարան, Փարսադանյան Անուշավան, 61 տարեկան: