Ջերմուկ քաղաքում կան ակտիվ հանգստի ու ժամանցի բազմաթիվ հաստատություններ՝ ռեստորաններ, սրճարաններ, լողավազաններ, մարզահրապարակներ, ճոպանուղի ու դահուկուղի: Հանգստի իր առաջարկներն ունի նաև «Արարատ» առողջարանը. առողջարանի բարն ու ինտերնետ ակումբը, բիլիարդի, սեղանի թենիսի ու շախմատի խաղասենյակը, վոլեյբոլի խաղահրապարակը հյուրերի տրամադրության տակ են:
Առողջարանում անցկացվում են զանազան երեկույթներ, միջոցառումներ, երեկոյան պարեր և այլն: Ակտիվ հանգստի ու ժամանցի սիրահարներին միավորում է «Արարատ» ակումբը, որի անդամները կարող են մասնակցել պարբերաբար անցկացվող սեղանի թենիսի, բիլիարդի, վոլեյբոլի մրցույթներին, համակարգչային խաղերի առաջնություններին, խաղալ «մաֆիա», իսկ ոճային ու ժամանակակից բարում՝ վայելել որակյալ խմիչք ու ճաշակով երաժշտություն:
Արշավային ու ճանաչողական հանգիստը նախընտրողների համար էլ «Արարատ» առողջարանը կազմակերպում է հագեցած ու բովանդակալից էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի տեսարժան վայրեր, Վայոց Ձորի պատմամշակութային հուշարձաններ, հոգևոր կենտրոններ, Հայաստանի այլ վայրեր՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ:
Պահել