12/09/2014 Գրական երեկո՝ գրողի մասնակցությամբ
«Արարատ» առողջարանում, ի թիվս արտերկրից եկած այլ հյուրերի, այս օրերին հանգստանում է ՌԴ գրողների միության անդամ, ՌԴ վաստակավոր բժիշկ Անատոլի Եգինը: Առողջարանի ադմինիստրացիան բաց չթողեց այս հիանալի հնարավորությունը՝ օրերս կազմակերպելով գրական երեկո: Անատոլի Եգինը հայ ժողովրդի բարեկամներից է, ունի Հայոց եղեռնին նվիրված գիրք: Երեկոյի ընթացքում Ա.Եգինը պատասխանեց իրեն ուղղված հարցերին և խոսեց իր երկու ստեղծագործությունների մասին՝ «Դուդուկի երգը» և «Աշխարհազորայինները»... Երեկոյի վերջում գրողն իր գրքերից նվիրեց ներկաներին: «Արարատ» առողջարանի հյուրերը անցկացրեցին ևս մեկ բովանդակալից օր: