Ararat
Fax+37493 399 355, Fax+374287 2 37 15
Ջերմուկ
Ամրագրում
Ժամանում
Մեկնում

Մեծահասակ
Երեխա
Սենյակի տեսակ

Գլխավոր  / Ջերմուկ / Հանքային ջուր






«Ջերմուկ» հանքային ջրի կենարար, կարելի է ասել հրաշագործ հատկությունների մասին կան բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ: Քաղաք-առողջարանի հիմնական բուժական գործոնը բարձրորակ հանքային ջուրն է, որը կիրառվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար: Բժիշկ-կուրորտաբանների համոզմամբ՝ Ջերմուկի հանքային ջուրը չափազանց օգտակար է ոչ միայն հիվանդությունների բուժման, այլ նաև՝ կանխարգելման առումով:
Ջերմուկի բնական հանքային աղբյուրների ջրի ջերմաստիճանը տատանվում է +15°C-ից մինչև 64°C-ի սահմաններում: Հատկանշական է, որ Ջերմուկի հանքային ջրում ածխաթթու գազի պարունակությունը ավելին է (2 գր/լ), քան այլ հայտնի հանքային ջրերում: Ջերմուկի հանքային ջուրը բարդ դասի է. պարունակում է հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլոր, նատրիում, կալիում, կալցիում, ֆտոր, բրոմ, մագնեզիում: Հարուստ բաղադրության շնորհիվ Ջերմուկի հանքային ջուրը բուժիչ ներգործություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։

Կարդալ ավելին