Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
Ararat
Fax+37493 399 355, Fax+374287 2 37 15
Ջերմուկ
Ամրագրում
Ժամանում
Մեկնում

Մեծահասակ
Երեխա
Սենյակի տեսակ

Գլխավոր  / Հաճախորդին / Հարց ու պատասխան






Հարց 1. Որտե՞ղ է գտնվում առողջարանը:
Պատասխան. «Արարատ» առողջարանի տեղն ու դիրքը Ջերմուկ առողջարանային քաղաքի քարտեզում թերևս ամենահարմարն է տասնյակ առողջարանների ու հյուրանոցների շարքում: Այն գտնվում է կենտրոնի աղմուկից հեռու, բայց միևնույն ժամանակ դեպի քաղաքի ուղիղ սիրտը տանող կենտրոնական փողոցի վրա, անմիջապես խաչմերուկում, որտեղից ոտքով, զբոսնելով, ընդամենը 5 րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ, բացօթյա պատկերասրահ, արհեստական լիճ, սրճարաններ, ժամանցի այլ վայրեր: Իսկ առողջարանի ցանկացած պատշգամբից կարելի է հիանալ քաղաքի շրջակա բնապատկերներով ու տեսարժան վայրերով:

Հարց 2. Ի՞նչ է ներառված գնի մեջ:
Պատասխան. Գինը ներառում է սենյակի արժեքը, երեքանգամյա սնունդը (շվեդական սեղան) և համալիր բուժումներ:  

Հարց 3. Երեխաներին տարիքային զեղչեր տրամադրվու՞մ են
Պատասխան. Մինչև 1 տարեկան երեխաներին՝ անվճար, 1-15 տարեկան երեխաների համար գործում է 25-60% զեղչ:

Հարց 4. Բուժական-վերականգնողական ի՞նչ պրոցեդուրաներ կան ձեր առողջարանում:
Պատասխան. Մեզ մոտ գործում են ընդհանուր հանքային լոգանքներ, չորսխցային գալվանական լոգանքներ, հիդրոռեֆլեքսոթերապիա, ստորջրյա ցնցուղ-մերսում, տասներկումատնյա աղու լվացում, հիդրոկոլոնոթերապիա, աղիների լվացում հանքային ջրով, միկրոհոգնա, էլեկտրոֆիզիոթերապիա, պարաֆինոթերապիա, դասական մերսում, բուժական գիմնաստիկա, ինհալացիա (հանքային ջրով, բուժամիջոցներով և բուժիչ խոտերով), թթվածնային կոկտեյլ, բուժիչ դիմակներ այլն:

Հարց 5. Ի՞նչ հիվանդություններ եք բուժում:
Պատասխան. Մեր առողջարանում մեծ արդյունավետությամբ բուժվում են հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաև նյութափոխանակության խանգարմամբ և երկաթ-դեֆիցիտ սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նևրոզների և սթրեսների բուժման գործում:

Հարց 6. Սոցիալական փաթեթով կարո՞ղ ենք ամրագրել:
Պատասխան. Այո, կարող եք դիմել ցանկացած տուրիստական գործակալություն, որն ունի սոցիալական փաթեթով աշխատելու իրավունք: Մենք ունենք նաև մշտական գործընկերներ, օրինակ՝ «Վինն Թրավել» տուրիստական գործակալությունը, որի հետ մեր առողջարանն ունի տարիների արդյունավետ աշխատանքի փորձ:

Հարց 7. Ինչպե՞ս է կազմակերպվում ձեր առողջարանում հանգստացողների ու բուժվողների ժամանցը:
Պատասխան. Մեր առողջարանը հարմար է ոչ միայն բուժվելու ու հանգստանալու տեսանկյունից, այլև՝ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ անցկացնելու: Բարն ու ինտերնետ ակումբը, բիլիարդի, սեղանի թենիսի, շախմատի խաղասենյակն ու վոլեյբոլի հրապարակն ամբողջությամբ հանգստացողների տրամադրության տակ են: Մեզ մոտ կա հատուկ մասնագետ՝ անիմատոր, ով կազմակերպում է զանազան միջացառումներ, երեկոներ հենց առողջարանի ներսում: «Արարատ» ակումբում կարելի է մասնակցել պարբերաբար անցկացվող սեղանի թենիսի, բիլիարդի, վոլեյբոլի մրցույթներին, իսկ ինտերնետ ակումբում՝ ընկերների հետ միանալ խաղային առաջնություններին (Kinect , X-box live, Tournaments): Մեր առողջարանում կարելի է պատվիրել նաև էքսկուսիաներ դեպի Ջերմուկի ու շրջակա տեսարժան վայրեր: Առանձին էքսկուրսիաներ են կազմակերպվում դեպի Վայոց Ձորի ու Հայաստանի այլ տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ:

Հարց 8. Ինտերնետ ունե՞ք:
Պատասխան. «Արարատ» առողջարանի տարածքում կա անվճար WiFi, ինչպես նաև ինտերնետ ակումբ՝ անհրաժեշտ տեխնիկայով և խաղային տեսասարքավորումներով: