Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/jermukar/public_html/config/db_config.php on line 20
JermukArarat Մեր մասին
Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
Ararat
Fax+37493 399 355, Fax+374287 2 37 15
Ջերմուկ
Ամրագրում
Ժամանում
Մեկնում

Մեծահասակ
Երեխա
Սենյակի տեսակ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԱՐԱՐԱՏ» ԱՌՈՂՋԱՐԱՆ

Ջերմուկը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից է: Բնությունը ոչինչ չի խնայել այս գողտրիկ առողջարանային քաղաքի համար. հանքային ջրի անսպառ աղբյուրներ, մեղմ կլիմա, հարուստ բուսականություն, մաքուր օդ, չափավոր խոնավություն, ջրվեժներ, լեռներ, ալպիական մարգագետիններ… Վայր, որ կարծես ի վերուստ ստեղծված է հանգստի ու բուժման համար:
Հայաստանի այս չքնաղ վայրը սիրել են հայ մեծ դասականներից շատերը` Վ.Սարոյանը, Ս.Խանզադյանը, Պ.Սևակը, Ս.Կապուտիկյանը, Մ.Շահինյանը և ուրիշներ: Հանգստյան օրերն անցկացնելով «Արարատ» առողջարանում` մարշալ Հ.Ք.Բաղրամյանը գրել է. «Ջերմուկը հիանալի վայր է, ոչ մի տեղ նման հիասքանչ վայր չես գտնի: Այս ամբողջ գեղեցկությունը բառերով նկարագրելու համար պետք է Րաֆֆի լինել… Կլիման այստեղ հոյակապ է, զանգեզուրյան լեռները վեհ են և ազդեցիկ…»: Իսկ Վ.Սարոյանը գրել է. «Իմ սիրած անկյունը Հայաստանում Ջերմուկն է: Այն գտնվում է մի հարթակի վրա, որը շրջապատված է հարուստ անտառածածկ ունեցող սարերով: Ջերմուկի վայրի գեղեցկությունն ու թարմությունը, նրա կանաչ ստվերի հետ միասին, Արարատյան դաշտի այրող արևից հետո ապահովում են մարդու լիակատար հանգիստը»:

Կարդալ ավելին

Համարներ